Ադրբեջանի տարածքից (ի նկատի ունի Արցախից՝ խմբ.) ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հետ: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Մոսկվան Lեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հասցեին հայ քաղաքական գործիչների մեղադրանքները «ապակառուցողական» է համարում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Երևանում կամ Բաքվում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։
Զոհվածների քանակի և զոհվելու հանգամանքների վերաբերյալ ՌԴ պաշտպանական գերատեսչությունն այլ տեղեկություններ չի հաղորդել։
Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Նշվում է, որ անձնակազմի հրամանատարությունը Կուլակովի վրա դրվել է սեպտեմբերի 4-ի տեղեկագրում։
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, Զախարովան նշել է, որ Անկարան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերից չէ։